Թատրոնները օր օրի վերածվում են կոմբինատների․ Հակոբ Ղազանչյան

https://arm.sputniknews.ru/20260824/tatrvonnery-or-ori-veratsvum-en-kvombinatneri-hakvob-ghazanchjan-105778924.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105976274_336:0:1776:1080_1920x0_80_0_0_84b379bdbc95825b8db20b0faebd61fc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թատրոն, հակոբ ղազանչյան, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ, видео

հայաստան, թատրոն, հակոբ ղազանչյան, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ, видео

Բաժանորդագրվել

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը կարծում է, որ սմարթֆոնային դարձող հասարակությունը հեռանում է լուրջ արվեստից։

Պետական համակարգում այս կարգի ոչ կոմպետենտ միջամտություն երբեք չի եղել։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս տեսակետը հայտնեց վաստակավոր ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

«Սկսվեց գեղարվեստական ղեկավարների աննկատ գլխատման պրոցեսով, շարունակվեց տարածքները վարձով տալու, գումար աշխատելու, սրճարաններ բացելու հրահանգներով։ Թատրոններն այս ճանապարհով օր օրի կվերածվեն կոմբինատների», – ասաց նա։

Ղազանչյանը խոսեց իր վաղեմի երազանքի իրագործման մասին։

«Պարոնյան թատրոնից հեռացա լուռ, անձայն, առանց սկանդալի… Բայց այդ ափսոսանքի զգացումը, որ ժամանակին չհիմնեցի իմ թատրոնը, ապրել եմ միշտ» Ի վերջո, կյանքի կոչվեց իր վաղեմի երազանքը՝ հիմնադրվեց «Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը»,– նշեց նա։

Անդրադառնալով պետական թատրոններում տիրող իրավիճակին՝ Ղազանչյանը խստորեն քննադատեց ներկայիս համակարգը` նշելով, որ նորաստեղծ թատրոնը մասնավոր է, ինչն ապահովում է ստեղծագործական ազատություն։

Ինչ վերաբերում է հասարակությանն ու հանդիսատեսին, ռեժիսորը նշեց, որ օրեցօր «սմարթֆոնային» դարձող մեր հասարակությունը հեռանում է լուրջ արվեստից։

«Դպրոցն անօգնական է ինտերնետի դեմ, ինչից ընկնում է նաև հանդիսատեսի որակը»,– ընդգծեց նա։

Նոր թատրոնի առաջին ներկայացումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Հայաստանի թատերական գործիչների միության բեմում (Մաշտոցի 13), Ալեքսանդր Վոլոդինի «Մորուքավորի 7 կանայք» բեմադրությունն է։

Leave a comment