Երևանի էլիտար շենքից աշխատակցը 7–րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում

Բաժանորդագրվել

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնում` Հին Երևանցի 3/2 հասցեում, կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում «Էլեկտրոլիտ» ընկերության աշխատակիցը 7–րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկությունը ստացվել է այսօր` ժամը 19։00–ի սահմաններում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով` մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44–ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7–րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում։

Leave a comment