Բաժանորդագրվել
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնում` Հին Երևանցի 3/2 հասցեում, կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում «Էլեկտրոլիտ» ընկերության աշխատակիցը 7–րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկությունը ստացվել է այսօր` ժամը 19։00–ի սահմաններում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով` մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44–ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7–րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում։