Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Այսպիսին է փոքր երկրի ներկայիս ղեկավարի շիզոֆրենիկ հավակնությունների գինը, որոնք խիտ միախառնված են ազգային շահերի դավաճանության, Սորոսի փողերի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ սատանայական հետապնդումների հետ։
Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում գործում է միայն մեկ կանոն՝ «Non mittite margaritas ante porcos»՝ «Խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»»,- նշել է նա։