https://arm.sputniknews.ru/20260824/irany-meqqaji-hamadzajnagrin-mianalu-hraver-chi-stacel-agn-106076959.html
Իրանը Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել. ԱԳՆ
Իրանը Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համարելու, որ համաձայնագիրը իր դեմ է ուղղված։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T20:23+0400
2026-08-24T20:23+0400
2026-08-24T20:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
մեքքա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_3972e311085d3c28d4f857ad0bf86868.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Իրանը պաշտոնական հրավեր չի ստացել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագրին միանալու համար։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Ավելի վաղ Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքին հայտնել էր, որ Թեհրանը պաշտոնական հրավեր է ստացել Մեքքայի համաձայնագրին միանալու համար։Նրա խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համաձայնագիրը իրանցիների դեմ ուղղված համարելու։Իրանցի դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանային երկրները եկել են այն եզրակացության, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունը Իսրայելն է, իսկ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հենվել ներտարածաշրջանային մեխանիզմների վրա։Համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը օգոստոսի 7-ին։ Այն նախատեսում է հավաքական զսպման ամրապնդում, իսկ կողմերից մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեք պետությունների վրա։ Փաստաթուղթը նաև ռազմական համագործակցության, համակարգման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի ընդլայնում է նախատեսում։
իրանի իսլամական հանրապետություն
մեքքա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մեքքա
իրանի իսլամական հանրապետություն, մեքքա
20:23 24.08.2026 (Թարմացված է: 20:24 24.08.2026)
Բաժանորդագրվել
Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համարելու, որ համաձայնագիրը իր դեմ է ուղղված։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Իրանը պաշտոնական հրավեր չի ստացել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագրին միանալու համար։ Այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին լիբանանյան «Al-Mayadeen» հեռուստաալիքին
հայտնել էր, որ Թեհրանը պաշտոնական հրավեր է ստացել Մեքքայի համաձայնագրին միանալու համար։
«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն մեզ երկխոսություն են առաջարկել այդ երկրների հետ տարածաշրջանում հավաքական անվտանգության հետ կապված թեմաների շուրջ», – ասել է Բաղային։
Նրա խոսքով՝ Թեհրանը որևէ պատճառ չունի համաձայնագիրը իրանցիների դեմ ուղղված համարելու։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ տարածաշրջանային երկրները եկել են այն եզրակացության, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունը Իսրայելն է, իսկ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է հենվել ներտարածաշրջանային մեխանիզմների վրա։
Համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագիրը ստորագրել են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը օգոստոսի 7-ին։ Այն նախատեսում է հավաքական զսպման ամրապնդում, իսկ կողմերից մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեք պետությունների վրա։ Փաստաթուղթը նաև ռազմական համագործակցության, համակարգման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի ընդլայնում է նախատեսում։