1. Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների և ժամկետների մասին
Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ ճանապարհի ադրբեջանական հատվածի հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին:
-
Մանրամասներ. Նախիջևանի հատվածում աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ալիևի պնդմամբ՝ Հայաստանի 42 կմ հատվածի շինարարությունը կարող է սկսվել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին: Բաքուն ծրագրում է նաև միջազգային կոնսորցիում ստեղծել ներդրումների համար:
2. Ձերբակալվել է զինծառայողի սպանության մեջ կասկածվող անձը
Քննչական կոմիտեն հայտնում է, որ օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասում գրանցված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
3. Միրզիյոևն ու Ալիևը ստորագրել են Հավերժական բարեկամության համաձայնագիր
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Վաշինգտոնում 2025-ի օգոստոսին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումն ու Համատեղ հռչակագիրը որակել է Ալիևի «փայլուն հաղթանակ»:
4. Սեուլ. Հյուսիսային Կորեայի զորքերի մոտալուտ ուղարկման նշաններ ՌԴ դեռ չկան
Հարավային Կորեայի ՊՆ-ի գնահատմամբ՝ Փհենյանը շարունակում է Ռուսաստանում լրացուցիչ զորքեր տեղակայելու նախապատրաստությունները:
-
Դիրքորոշումը. Չնայած նախապատրաստություններին՝ դրանց անմիջական ուղարկման նշաններ դեռ չկան: Փհենյանը նախկինում հերքել էր մինչև 50 հազար զինվոր ՌԴ ուղարկելու լուրերը:
5. ՌԴ-ն կարող է զրկել հեռացած օտարերկրյա ներդրողներին ակտիվները հետ գնելու իրավունքից
ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկել է նոր օրենսդրական մեխանիզմ:
-
Կարգավորումը. 2022-ից հետո ՌԴ-ն լքած ներդրողները դատարանի (Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարան) որոշմամբ կարող են զրկվել ռուսական ակտիվները հետ գնելու իրավունքից: Որոշման դեպքում ներդրողը կարող է միայն փոխհատուցում պահանջել:
6. Daily Mail. Արարատի մոտակայքում Նոյան տապանի հնարավոր հետքեր են հայտնաբերվել
Արարատ լեռան մոտ գտնվող Դյուրուպընարի ժայռային գոյացության ռադարային նոր նկարահանումները բացահայտել են ստորգետնյա անոմալիաներ և առանձին շերտեր:
-
Հետազոտությունը. Հետազոտողների խումբը կարծում է, որ այդ թաքնված կառուցվածքները կարող են լինել աստվածաշնչյան Նոյան տապանի մնացորդները: