ԱՄՆ-ն նախատեսում էաշխատանքային վիզաների համար վճարները հասցնել ավելի քան 100 հազար դոլարի

Բաժանորդագրվել

Հունիսին Մասաչուսեթսի շրջանային դատարանը արգելեց ԱՄՆ վարչակազմին գանձել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 100 000 դոլարը H-1B վիզաների համար:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունն առաջարկել է H-1B աշխատանքային վիզաների ձևակերպման համար վճարը հասցնել ավելի քան 103 հազար դոլարի: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնի է դառնում չհրապարակված կառավարական փաստաթղթից։

Հունիսին Մասաչուսեթսի շրջանային դատարանն արգելեց ԱՄՆ վարչակազմին բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներից H-1B վիզաների համար գանձել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած 100 000 ԱՄՆ դոլարը:

«ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը առաջարկում է 103 265 դոլար վճար սահմանել, որը պետք է գանձվի H-1B վիզայի դիմումը ներկայացնելիս… Այս վճարը կգանձվի մյուս բոլոր կիրառելի վճարների հետ մեկտեղ», – ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ վճարը պետք է ծածկի վիզայի հետ կապված թղթաբանության ծախսերի մի մասը։

Հուլիսին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել էր, որ աշխատանքի նախարարությունը H-1B աշխատանքային վիզայի ծրագրի կիրառման հետ կապված ենթադրյալ խարդախության և չարաշահումների տասնյակ գործեր է հետաքննում։

Leave a comment