Ղազախստանի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան

Բաժանորդագրվել

Փաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։

Ղազախստանի նախագահն իր հերթին ընդգծել է Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։

«Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։

Leave a comment