https://arm.sputniknews.ru/20260824/ghazakhstani-nakhagahy-hvoktemberin-kajceli-hajastan-106075356.html
Ղազախստանի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան
Ղազախստանի նախագահը հոկտեմբերին կայցելի Հայաստան
Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու… 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T19:32+0400
2026-08-24T19:32+0400
2026-08-24T19:34+0400
հայաստան
ղազախստան
կասիմ-ժոմարտ տոկաև
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96075427_0:0:1280:721_1920x0_80_0_0_9676e1418b789d34fa9b58a00f614834.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Ղազախստանի նախագահն իր հերթին ընդգծել է Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/15/96075427_217:0:1280:797_1920x0_80_0_0_2d3f6701c8c3faf5b16807ee453b55cf.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղազախստան, կասիմ-ժոմարտ տոկաև, նիկոլ փաշինյան
հայաստան, ղազախստան, կասիմ-ժոմարտ տոկաև, նիկոլ փաշինյան
19:32 24.08.2026 (Թարմացված է: 19:34 24.08.2026)
Բաժանորդագրվել
Փաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ մասին
տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։
Ղազախստանի նախագահն իր հերթին ընդգծել է Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։
«Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։