Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են իրենց երկրների տասը քաղաքացիների։ Բելառուսը տարածք է տրամադրել փոխանակման համար։
«Բելառուսի Հանրապետությունը, հետևողականորեն պահպանելով խաղաղ դիրքորոշումը և ծառայելով որպես երկխոսության հուսալի հարթակ, իրականացրել է ևս մեկ մարդասիրական առաքելություն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ սկսվել է տասը ուկրաինացիների և տասը ռուսների հայրենադարձությունը։