Փաշինյանն ու ՔՊ-ականները շարունակեցին վեհափառին դիմել ավազանի անունով, «Ուժեղ Հայաստան»-ը բոյկոտեց նիստը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական պատգամավորները վեհափառին շարունակաբար դիմեցին ավազանի անունով։

Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Փաշինյանն ու ՔՊ-ականները պարբերաբար անդրադարձան Եկեղեցու եւ վեհափառի դեմ պայքարին։ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար հնչեցրեց ավազանի անունը, ինչը հարուցեց ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները նախ հարվածեցին սեղաններին, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր հայտարարությունները, նրանք լքեցին նիստերի դահլիճը։

«Մեր մեծագույն ցանկությունն է, որ լիարժեք ու լիաթոք Ամենայն հայոց կաթողիկոս ասելու առիթը ունենանք։ Մենք այլ նպատակ չունենք, քան այն, որ այս խնդիրը լիարժեք կերպով լուծվի»,- հայտարարեց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment