Օգոստոսի 24-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության համանախագահ Իսկանդար Կարադանայանի և Հալեպի Սարգիս Ջեմբերջյան երկրորդական վարժարանի հոգաբարձության ու խնամակալության կազմի անդամներ Զիթջյան Րաֆիի, Պաղտոյան Գևորգի, Վարդանյան Հարութի և Խաչֆաջյան Կիրկորի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հալեպի հայ համայնքի ներկա իրավիճակը, կրթության ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և կրթական ծրագրերի զարգացմանն առնչվող հարցերը։
Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքահայ կրթական հաստատությունների շարունակական գործունեությունն ու համայնքային ներուժի պահպանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հյուրերին հրավիրել մասնակցելու 2026 թվականի նոյեմբերին Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: