https://arm.sputniknews.ru/20260824/vortegh-en-mer-hvoghery-narek-karapetjany-sahmanazatman-ev-ishkhanutjan-orakargi-masin-106069436.html
Որտե՞ղ են մեր հողերը․ Նարեկ Կարապետյանը՝ սահմանազատման և իշխանության օրակարգի մասին
Որտե՞ղ են մեր հողերը․ Նարեկ Կարապետյանը՝ սահմանազատման և իշխանության օրակարգի մասին
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմից ՀՀ ԱԷԿ–ի փակման մասին խոսելիս հետո Փաշինյանը սկսեց ասել, որ փակման որոշումը նախկին իշխանությունների կողմից է… 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T17:08+0400
2026-08-24T17:08+0400
2026-08-24T17:08+0400
հայաստան
ատոմակայան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105343001_0:0:1600:901_1920x0_80_0_0_d68965a82bab874d2964c2bf9eed528c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Ադրբեջանը պետք է տարածքներ վերադարձներ Հայաստանին։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հարց բարձրացնելով, թե որտեղ են այդ հողերը։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ–ում ներկայացնելով կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը, նշեց, որ գործող ատոմակայանի ռեսուրսը 2036 թվականին սպառվում է, և ԱԷԿ–ի փակումը՝ որպես դե յուրե պարտավորություն, Հայաստանը ստանձնել է դեռևս 2017 թվականին։ Օգոստոսի 13–ին ևս Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, հայտնել էր, որ ԱԷԿ-ի շահագործման դադարեցումն ամրագրված է միջազգային պայմանագրերում։ Կարապետյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների օրակարգը հասկանալու համար պետք է հետևել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի սոցիալական ցանցերի էջերին։«Բայրամովի թվիթերն եք նայում ու հասկանում հաջորդ օրվա օրակարգը»,– ասաց նա։Անդրադառնալով բանակցությունների հնարավոր օրակարգին՝ նա ընդգծեց, որ առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ օկուպացված տարածքներից, ինչից հետո միայն պարզ կլինեն Բաքվի իրական նպատակները։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105343001_165:0:1588:1067_1920x0_80_0_0_003a9b02c12c6ba7bfd8da0e1387607a.jpg.webp
հայաստան, ատոմակայան, ադրբեջան, նիկոլ փաշինյան
հայաստան, ատոմակայան, ադրբեջան, նիկոլ փաշինյան
Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմից ՀՀ ԱԷԿ–ի փակման մասին խոսելիս հետո Փաշինյանը սկսեց ասել, որ փակման որոշումը նախկին իշխանությունների կողմից է ընդունվել։
«Իրենց տվեցին տարածքներ, իսկ որտե՞ղ են մեր հողերը։ Խաղաղության մասին խոսույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, թե երկարաժամկետ խաղաղություն է հաստատվել, խնդիրները լուծվել են, իսկ Իլհամ Ալիևը լրիվ այլ բաներ է ասում, մեզ որպես կապիտուլյացիայի ենթարկված երկիր է ներկայացնում։ Ասում է՝ ատոմակայանը կփակեք, ու այսօր էլ Փաշինյանն ասաց՝ ատոմակայանը վտանգավոր է»,– ասաց պատգամավորը։
Կարապետյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների օրակարգը հասկանալու համար պետք է հետևել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի սոցիալական ցանցերի էջերին։
«Բայրամովի թվիթերն եք նայում ու հասկանում հաջորդ օրվա օրակարգը»,– ասաց նա։
Անդրադառնալով բանակցությունների հնարավոր օրակարգին՝ նա ընդգծեց, որ առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ օկուպացված տարածքներից, ինչից հետո միայն պարզ կլինեն Բաքվի իրական նպատակները։