ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ. Օվերչուկ

Քաղաքականություն

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։ Այս մասին Telegram-ի «Юнашев Live» ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Խոսքը այն մասին չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ոչ, այլ այն, որ պետք է պահպանվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմի հետ կապված որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, այդ երկխոսությունը շարունակվում է», – ասել է Օվերչուկը։

Նա հիշեցրել է, որ վերջերս Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել էր Հայաստանից արտահանվող բանջարեղենի և մրգերի հետ կապված խնդիրները։

«Խոսքը այն մասին չէ, որ դրանք անորակ են, սակայն դրանց մեջ կան վնասատուներ և հիվանդություններ», – պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։

Leave a comment