Պապիկյանը եղել է այդ զորամասում դեպքից երկու օր առաջ. որպես ի՞նչ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.08.2026 | 15:44

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց իշխանության այն տեսակետը, թե բանակում տեղի ունեցող դեպքերը հասարակության խնդիրների արտացոլումն են։

«Բանակը ինքը լրիվ ուրիշ օրգանիզմ է, ուրիշ կարգապահություն է»,- ասաց նա։

Պատգամավորը քննադատեց նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ զորամասեր կատարած այցերի արդյունավետությունը՝ պնդելով, որ բանակում առկա խնդիրներն ավելի խորքային են՝ կառավարման, զինվորների զբաղվածության, հոգեբանական և գաղափարական հարցերի հետ կապված։

Անդրադառնալով Ճամբարակի դեպքին՝ Մանուկյանը պնդեց, որ զինվորների նկատմամբ պատիժ կիրառելը սխալ է եղել և նշեց, որ այդ հարցում կարող էին լինել կանոնագրքային խախտումներ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին Մանուկյանը շեշտեց ինստիտուցիոնալ պատասխանատվության կարևորությունը և հիշեցրեց 2020 թվականի հունվարին Զինված ուժերում տեղի ունեցած դեպքերից հետո իրականացված պաշտոնանկությունները։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment