Ամերիկյան միկրոչիպերի արտադրող Nvidia-ն նախատեսում է բարձրացնել իր խոշորագույն հաճախորդների մի մասի համար սահմանվող գները, հայտնում է CNBC-ն։ Փոփոխությունները կկիրառվեն այն համակարգերի նկատմամբ, որոնք կմատակարարվեն հաջորդ տարի։
Ընկերությունը մտադիր է բարձրացնել արհեստական բանականության չիպերով համալրված սերվերների գները, այդ թվում՝ Vera Rubin և Grace Blackwell մոդելների։ Շատ դեպքերում գների աճը կգերազանցի 15%-ը։ Վերջնական արժեքը կախված կլինի պրոցեսորների սերնդից և սարքավորման հիշողության կոնֆիգուրացիայից։
Գնային քաղաքականությունը վերանայելու որոշումն ընդունվել է հիշողության չիպերի արտադրության ծախսերի կտրուկ աճի ֆոնին։ Այս բաղադրիչները կարևոր նշանակություն ունեն Nvidia-ի գրաֆիկական պրոցեսորների և հաշվողական համակարգերի արտադրության համար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։