Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» բարձրացավ առաջին հորիզոնական

Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» բարձրացավ առաջին հորիզոնական

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պուշկաշ Ակադեմիան» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը։ Հունգարիայի առաջնության 5-րդ տուրում թիմը 1:0 հաշվով հաղթեց «Վաշաշին»։

Հաղթողների կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Գեորգի Հարությունյանը։ Նա խաղաց կենտրոնական պաշտպանի դիրքում և SofaScore-ից ստացավ 7,3 գնահատական։

Հարությունյանն աչքի ընկավ փոխանցումների բարձր ճշգրտությամբ՝ 75 ճշգրիտ փոխանցում (93%), հաղթեց գետնային միակ մենապայքարը և հինգ օդային մենապայքարներից չորսը։ Նրա հաշվին է նաև մեկ առանցքային փոխանցում և մեկ հարված, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Հինգ տուրից հետո «Պուշկաշ Ակադեմիան» վաստակել է 12 միավոր և բարձրացել Հունգարիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։

Leave a comment