Կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական Շրջանային ժողովը, ընտրվել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ

Օգոստոսի 23-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական Շրջանային ժողովը:

Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանը և Տարոն Տոնոյանը, ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Խաչատուր Ստեփանյանը, ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ, ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ:

Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, նախանշել նորընտիր Կենտրոնական կոմիտեի անելիքները:

Քվեարկության արդյունքում ընտրվել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ: ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment