70 կգ քաշային Դավիթ Դավթյանը Մ-20 աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով եգիպտոսցի մրցակցին։
Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Դավթյանը բրոնզե մեդալի համար ծանր պայքարում 7-6 հաշվով առավելության է հասել Եգիպտոսի ներկայացուցչի նկատմամբ և զբաղեցրել պատվո հարթակի երրորդ աստիճանը։