Դմիտրի Կիսելյովն ազդարարել է նոր հեղինակային ծրագրի մասին

Բաժանորդագրվել

Նախորդ նախագծում՝ «Շաբաթվա լուրերը» («Вести недели») ամփոփիչ ծրագրում, Կիսելյովին կփոխարինի հեռուստահաղորդավար Եվգենի Պոպովը։

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հեղինակային ծրագիր է գործարկում «Ռոսիա» հեռուստաալիքով։

«Կիսելյով» անվանումով նոր ծրագրում հաղորդավարը կներկայացնի իր հեղինակային հայացքը Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

«Կիսելյով» հրապարակախոսական ծրագիրը «Ռոսիա» հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի շաբաթական ձևաչափով՝ սեպտեմբերի 6-ից, ամեն կիրակի` ժամը 22:00-ին։

«Շաբաթվա լուրերը» ամփոփիչ ծրագիրը, որը նախկինում վարում էր Դմիտրի Կիսելյովը, այսուհետ կվարի «60 րոպե» («60 минут») ծրագրի հաղորդավար Եվգենի Պոպովը։

Leave a comment