Հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը կրտսեր եղբոր հետ ծառայում էր Վայքում. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքերում, որին նախորդել է վիճաբանություն։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 23–ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գևորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ։ Այս մասին գրում է NEWS.am–ը` հղում անելով իր աղբյուրներին։

Կայքի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքերում, որին նախորդել է վիճաբանություն։

22 տարեկան Էդգարը Երևանից էր, նա առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։

Հիշեցնենք` օգոստոսի 23–ին հայտնի դարձավ, որ ժամկետային ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է ծառայակցին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, կա մեկ ձերբակալված։

Leave a comment