Թեհրանը հայտնել է, որ ԱՄՆ նավատորմն առավելագույն հեռավորություն է պահպանում Իրանի սահմանից

https://arm.sputniknews.ru/20261012/tehrany-hajtnel-e-vor-amn-navatvormn-aravelagujn-heravvorutjun-e-pahpanum-irani-sahmanic-108019579.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավ, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավ, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան նավերը հասանելիություն չունեն Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազային:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նավատորմը առավելագույն հեռավորություն է պահպանում Իրանի սահմաններից: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ֆարամարզ Բեմանին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեպտեմբերի վերջին հայտարարել էր, որ ամերիկյան նավերը հասանելիություն չունեն Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազային, իսկ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մյուս բազաները Իրանի հետ հակամարտության պատճառով նմանվել են ուրվական քաղաքների:

Բեմանին հավելել է, որ եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումներն Իսլամական հանրապետության դեմ, ապա իրանական զինված ուժերն այնպիսի պատասխան կտան, որն ԱՄՆ նավատորմին կստիպի է՛լ ավելի շատ նահանջել վրա երկրի սահմաններից:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Ներկա պահին հակամարտությունը մնում է չկարգավորված:

Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության պատճառով գրեթե դադարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: Սա համաշխարհային շուկա նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների առանցքային երթուղին է: Արդյունքում վառելիքի գներն աճել են երկրների մեծ մասում:

Leave a comment