https://arm.sputniknews.ru/20260824/inchpes-e-ancnelu-tripp-i-erkatughin-pashinjany-nshec-tshanaparhy-106040571.html
Ինչպես է անցնելու TRIPP-ի երկաթուղին․ Փաշինյանը նշեց ճանապարհը
Ինչպես է անցնելու TRIPP-ի երկաթուղին․ Փաշինյանը նշեց ճանապարհը
Sputnik Արմենիա
Ըստ Փաշինյանի՝ պատրաստվում են բացել երկաթուղային մի կապ, որը կդառնա տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T10:43+0400
2026-08-24T10:43+0400
2026-08-24T10:43+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
երկաթուղի
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106039772_0:83:1600:983_1920x0_80_0_0_c5cf88aab632bc9bbffb1b3a8e295219.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց, թե ինչպես է անցնելու TRIPP-ի երկաթուղին։Նա նաև ընդգծեց, որ, չնայած կապ չունի TRIPP-ի հետ, բայց երկաթուղային կապ է բացվելու նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի, Վրաստանի, Նախիջևանի և Հայաստանի տարածքով։«Սա դարակազմիկ փոփոխություն է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ»,– ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ այն դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106039772_90:0:1511:1066_1920x0_80_0_0_453cd3a3efcfd46fe93c6d6656b95f0b.jpg.webp
հայաստան, թրամփի ուղի (tripp), երկաթուղի, նիկոլ փաշինյան
հայաստան, թրամփի ուղի (tripp), երկաթուղի, նիկոլ փաշինյան
Ըստ Փաշինյանի՝ պատրաստվում են բացել երկաթուղային մի կապ, որը կդառնա տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց, թե ինչպես է անցնելու TRIPP-ի երկաթուղին։
«TRIPP-ը անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած` բոլորիս հայտնի գծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք, և դրանք անցնելու են TRIPP-ի Նռնաձոր-Ագարակ երկաթուղով»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ, չնայած կապ չունի TRIPP-ի հետ, բայց երկաթուղային կապ է բացվելու նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի, Վրաստանի, Նախիջևանի և Հայաստանի տարածքով։
«Սա դարակազմիկ փոփոխություն է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ»,– ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ այն դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։