ԱԺ-ն քննարկում է Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ

Քաղաքականություն

24.08.2026 | 10:00

ՀՀ կառավարության ծրագիրը Ազգային ժողովում կքննարկվի այսօր՝ օգոստոսի 24-ին։ Այս մասին ասվում է խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment