Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվել է 3 չվերթ, իսկ ժամանող ևս 12 չվերթ ուշացել է։ «Զվարթնոց» -ից MediaHub-ին ասեցին, որ պատճառը կապված է ավիաընկերությունների աշխատանքի հետ։
Նշենք, որ չեղարկումը վերաբերել է «NovAir» ավիաընկերության Կապան–Երևան ներքին չվերթին։ Բացի այդ, չեն իրականացվի ևս երկու միջազգային ուղղություններ՝ «Flyone»-ի Հերակլիոն (Կրետե)–Երևան և «Shirak Avia»-յի Մոսկվա–Երևան չվերթները:
Միևնույն ժամանակ հետաձգվում են ժամանող մի շարք չվերթեր․ երեքական՝ Մոսկվայից և Միներալնիե Վոդիից, երկուսը՝ Կրասնոդարից, ինչպես նաև մեկական չվերթ Սոչիից, Թբիլիսիից, Սանկտ Պետերբուրգից ու Քիշնևից։
Հասմիկ Գասպարյան