Թրամփը հունիսին ավելի քան 1000 բորսայական գործարք է կնքել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1000 բորսայական գործարք՝ 78,1 մլն-ից մինչև 263,1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարության էթիկայի վարչության հրապարակած փաստաթղթում նշվում է ոչ թե ճշգրիտ գումարը, այլ յուրաքանչյուր գործարքի ֆինանսական միջակայքը:

Ամենախոշոր գործարքը հունիսի 22-ին Vanguard Group ֆոնդի բաժնետոմսերի վաճառքն էր (5-25 մլն դոլար)։ Թրամփը գնել է նաև Berkshire Hathaway, Visa, Mastercard, Home Depot, Coinbase և Palantir ընկերությունների բաժնետոմսերը, ինչպես նաև վաճառել է Meta-ի արժեթղթերը։ Ընդ որում, Palantir-ի ակտիվների առքուվաճառքի մի մասն իրականացվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 14-ին կնքված զինադադարից անմիջապես հետո։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Թրամփը կատարել է ավելի քան 21 հազար գործարք՝ 600 միլիոնից մինչև 1,86 միլիարդ դոլար արժողությամբ: Սպիտակ տունը հերքում է շահերի բախման առկայությունը՝ պնդելով, որ նախագահի ակտիվները կառավարվում են անկախ և ավտոմատացված համակարգերի միջոցով:

Leave a comment