Հայտնի է զոհված զինվորի անունը. նա 22 տարեկան էր

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

«Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։

Հավելենք, որ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Էդգար Գեւորգյանը Երեւանից էր: Նա 22 տարեկան էր։

 

 

Leave a comment