MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Տորոնտոյին»:
Դաշտի տերերի կազմում հանդիպման հաշիվը 82-րդ րոպեին կրճատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ:
Ընթացիկ առաջնությունում 39-ամյա Մեսին մասնակցել է 18 հանդիպման, դարձել 13 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: «Ինտեր Մայամին» 21 խաղից հետո 39 միավորով երկրորդն է Արևելյան կոնֆերենցիայում ու 10 միավոր զիջում է առաջատար «Նեշվիլին»։ MLS-ի չեմպիոնը չի հաղթել 5-րդ խաղում անընդմեջ:
Դավիթ Եղիազարյան