https://arm.sputniknews.ru/20260823/ats-i-bekvorner-en-ynkel-orenburgum-ozon-i-taratsqi-vra-106019571.html
ԱԹՍ-ի բեկորներ են ընկել Օրենբուրգում Ozon-ի տարածքի վրա
ԱԹՍ-ի բեկորներ են ընկել Օրենբուրգում Ozon-ի տարածքի վրա
Sputnik Արմենիա
Ozon-ում հայտնել են, որ ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ապրանքների մատակարարումների ընդունումը Օրենբուրգի պահեստում։ 23.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-23T10:23+0400
2026-08-23T10:23+0400
2026-08-23T10:23+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
ozon
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62143265_51:77:1331:797_1920x0_80_0_0_93537210f866cc6ddfa0723c0ba3e844.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ԱԹՍ-ի բեկորներ են ընկել Օրենբուրգում Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքի վրա, հրդեհ է բռնկվել, այս մասին հայտնել է քաղաքապետ Ալբերտ Յումադիլովը։Նշվում է, որ մի քանի ԱԹՍ խոցվել է հատուկ տնտեսական գոտում, որտեղ արդյունաբերական ձեռնարկություններ կան։Քաղաքապետի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։Ozon-ում հայտնել են, որ Օրենբուրգի պահեստից էվակուացվել է ավելի քան 300 մարդ։ Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ապրանքների մատակարարումների ընդունումը տվյալ պահեստ։ Այնտեղ տեղակայված ապրանքները ժամանակավորապես հեռացրել են մարքեթփլեյսից։ Պատվերների մի մասը կչեղարկվի, մի մասը կառաքվի այլ կետերից։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/05/62143265_193:0:1257:797_1920x0_80_0_0_e86e231ba6e3f4da0ff8f6f3b61e4ab1.jpg.webp
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, ozon
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, ozon
Ozon-ում հայտնել են, որ ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ապրանքների մատակարարումների ընդունումը Օրենբուրգի պահեստում։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ԱԹՍ-ի բեկորներ են ընկել Օրենբուրգում Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքի վրա, հրդեհ է բռնկվել, այս մասին հայտնել է քաղաքապետ Ալբերտ Յումադիլովը։
«Հարգելի բնակիչներ, այսօր մեր քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման։ Բեկորներն ընկել են Ozon-ի լոգիստիկ համալիրի տարածքի վրա, հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարել են ԱԻՆ աշխատակիցները»,-գրել է նա իր Telegram-ալիքում։
Նշվում է, որ մի քանի ԱԹՍ խոցվել է հատուկ տնտեսական գոտում, որտեղ արդյունաբերական ձեռնարկություններ կան։
Քաղաքապետի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Ozon-ում հայտնել են, որ Օրենբուրգի պահեստից էվակուացվել է ավելի քան 300 մարդ։ Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ապրանքների մատակարարումների ընդունումը տվյալ պահեստ։ Այնտեղ տեղակայված ապրանքները ժամանակավորապես հեռացրել են մարքեթփլեյսից։ Պատվերների մի մասը կչեղարկվի, մի մասը կառաքվի այլ կետերից։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։