«Պառակտում մտցնելու փորձեր». Զախարովան մեկնաբանել է ՀԱԷԿ-ի «սպառնալիքի» մասին պնդումները

https://arm.sputniknews.ru/20260822/paraktum-mtcnelu-pvordzer-zakharvovan-meknabanel-e-haek-i-sparnaliqi-masin-pndumnery-106015949.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1803/19/18031985_90:0:1510:1065_1920x0_80_0_0_50287c12e7ff117a62144372567d3df7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), մարիա զախարովա, մեծամոր, ատոմակայան, մոդուլային ատոմակայան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն

հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), մարիա զախարովա, մեծամոր, ատոմակայան, մոդուլային ատոմակայան, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն

Բաժանորդագրվել

Մարիա Զախարովան ընդգծել է՝ Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը հաստատում են նաև ՄԱԳԱՏԷ-ում։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում պնդումները, թե Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բացի այդ, դրանք նման են տարածաշրջանի համար իսկապես ապակառուցողական արևմտյան պրոյեկտների և տեխնոլոգիաների առաջխաղացման, որոնք զգալիորեն զիջում են ռուսականներին, այդ թվում՝ անվտանգության առումով», – ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ:

Դիվանագետը հիշեցրել է, որ Մեծամորի կայանը խաղում է հանրապետության էներգաբալանսի համակարգաստեղծ բաղադրիչի դեր՝ արտադրելով երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը:

Նա ընդգծել է, որ կայանի հուսալիությունը հաստատում են նաև ՄԱԳԱՏԷ-ում։ 2022 թվականի հոկտեմբերին այնտեղ այցելած գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին խոստովանել է, որ ձեռնարկվել են միջուկային և ֆիզիկական անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցները։

Հայկական ԱԷԿ-ի մատչելի էլեկտրաէներգիայի կայուն գեներացիան օգնում է Հայաստանի տնտեսությանը, իսկ խաղաղ ատոմային տեխնոլոգիաների տիրապետումը բարձրացնում է երկրի ինքնիշխանությունն ու էներգետիկ անվտանգությունը: Սեփական ԱԷԿ-ի փակումը, Զախարովայի խոսքով, ոչ մի բանի չի հանգեցնի, բացի այլ երկրներից էներգետիկ կախվածության ուժեղացումից:

«Ակամայից հարց է առաջանում, թե ինչ նպատակներով են միջազգային դերակատարները, որոնք իրենք են զարգացնում ատոմային էներգետիկան կամ չունեն լուրջ խնդիրներ սեփական էլեկտրաէներգիայով ապահովելու հարցում, ժամանակ առ ժամանակ դեմ հանդես գալիս ռուս-հայկական ատոմային նախագծին։ Նման արտահոսքերն ընդունում ենք որպես տվյալ ոլորտում ռուս-հայկական համագործակցության մեջ պառակտում մտցնելու, Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձեր», – ասված է հայտարարության մեջ։

Զախարովան նշել է նաև, որ «այժմ ռուսաստանյան և ՀՀ մասնագետների կողմից իրականացվում են համալիր միջոցառումներ կայանի ծառայության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում «նախազգուշացրել» էր Հայաստանին ատոմակայանի փակումից հետո հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին: Նա հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է երկրին տրամադրել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»՝ նման սցենարից խուսափելու համար: Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետն ամրագրված է միջազգային պայմանագրերում, որոնք վաղուց հայտնի են և իրենցից նորություն չեն ներկայացնում:

2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին, կայանում աշխատանքներն արդեն սկսվել են։

Leave a comment