Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը


Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի իր պաշտոնակից Յոհան Վադեֆուլին: Կողմերը համաձայնել են շարունակել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը:


Սիբիհայի խոսքով՝ Գերմանիան առաջին երկիրն է, որի հետ Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն:


Բանակցությունների ժամանակ երկու արտգործնախարարներն անդրադարձել են նաև Մոսկվանի դեմ պատժամիջոցներին և ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությանը:


Վադեֆուլը հավաստիացրել է, որ Բեռլինը կշարունակի Ուկրաինային աջակցությունը և կօգնի պատրաստվել առաջիկա ձմռանը: Կողմերը քննարկել են նաև Եվրոպայի դերը խաղաղության շուրջ բանակցություններում:


Միևնույն ժամանակ, Սիբիհան ընդգծել է ամերիկյան ներգրավվածության անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ առանց Վաշինգտոնի առաջընթացի և արդար խաղաղության հասնելն իրատեսական չէ:

Դիտումների քանակ3

Leave a comment