«Հայք» թիմը հեռացվել է Առաջին խմբի առաջնությունից․ ՀՖՖ
ՀՖՖ Մրցումների բաժինը չեղարկել է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի գավաթի նախնական փուլի 24․08․2026 թվականին նշանակված «Հայք»-«Օլիմպիա» հանդիպումը:
ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն հեռացրել է «Հայքին» Հայաստանի առաջին խմբի առաջնությունից և զրկել թիմին 2026/27 մրցաշրջանի՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ «Հայքը» զրկվել է նաև հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունում խաղալու հնարավորությունից։
«Օլիմպիան» Հայաստանի գավաթում մրցելույթները կշարունակի 1/8 եզրափակչից։