Հենրիկ Հայկյանը հաղթեց թուրքին ու մտավ կիսաեզրափակիչ

Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20  աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից գործնական պայքարի մեջ մնացել է միայն 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը, որը սկսելով 1/8 եզրափակչից՝ առավելության է հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ, իսկ քիչ առաջ արդեն քառորդ եզրափակչում 7։0 «չոր» հաշվով հաղթել է թուրքին։

Հենրիկն այսօր երեկոյան կիսաեզրափակիչ գոտեմարտում հանդիպելու է իրանցի Մոհամմադ Նեժադին։

Սփոփիչ գոտեմարտում պայքարի մեջ ներգրավվելու հեռանկար պահպանում են Դավիթ Դավթյանը՝ 70 կգ եւ Վլադիմիր Ազարյանը՝ 74 կգ, պայմանով, որ նրանց պայքարից դուրս թողած մրցակիցները մտնեն եզրափակիչ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment