https://arm.sputniknews.ru/20260822/rd-zun-orum-khvocel-e-ukrainaji-zui-razmakan-odanavakajany-ev-entakarucvatsqnery-pn-106012456.html
ՌԴ ԶՈւ–ն օրում խոցել է Ուկրաինայի ԶՈւ–ի ռազմական օդանավակայանը և ենթակառուցվածքները. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն օրում խոցել է Ուկրաինայի ԶՈւ–ի ռազմական օդանավակայանը և ենթակառուցվածքները. ՊՆ
Sputnik Արմենիա
Խոցվել են նաև անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը և ուկրաինական զինված կազմավորումների ժամանակավոր տեղակայման կետերը։ 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T16:28+0400
2026-08-22T16:28+0400
2026-08-22T16:39+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայանը և ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։Բացի այդ, խոցվել են անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների պահպման վայրերը, ինչպես նաև 146 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը Դնեպրոպետրովսկի մարզում «Գերան» ԱԹՍ-ներով խոցել են երկու լոկոմոտիվ, որոնք ռազմական բեռներ էին հասցնում Ուկրաինայի զինված ուժերի համար:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
16:28 22.08.2026 (Թարմացված է: 16:39 22.08.2026)
Բաժանորդագրվել
Խոցվել են նաև անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը և ուկրաինական զինված կազմավորումների ժամանակավոր տեղակայման կետերը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օդանավակայանը և ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
«Օպերատիվ–մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանը, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, խոցվել են անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների պահպման վայրերը, ինչպես նաև 146 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը:
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը Դնեպրոպետրովսկի մարզում «Գերան» ԱԹՍ-ներով խոցել են երկու լոկոմոտիվ, որոնք ռազմական բեռներ էին հասցնում Ուկրաինայի զինված ուժերի համար:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։