https://arm.sputniknews.ru/20260822/alaverdu-6-mankapartez-hamajnqin-veradardznelu-hamar-hajcer-knerkajacven-datakhazutjun-106008975.html
Ալավերդու 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու համար հայցեր կներկայացվեն. դատախազություն
Ալավերդու 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու համար հայցեր կներկայացվեն. դատախազություն
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազը տվյալ մանկապարտեզները համայնքին վերադարձնելու համար կատարման ժամկետներ է սահմանել։ 22.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-22T13:52+0400
2026-08-22T13:52+0400
2026-08-22T13:52+0400
տեսանյութեր
տեսանյութ
ալավերդի
մանկապարտեզ
հհ դատախազություն
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/16/106008801_5:0:1139:638_1920x0_80_0_0_ed4718773b40769efdb87fabd4f88d04.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզը համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը երկօրյա այցով Լոռու մարզում էր, Ալավերդիում շրջել է 2000-2005 թթ. ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզի տարածքներով։Խոսքը Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի մասին է:Նշվում է` մարզի դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ բոլոր գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով հայց է ներկայացվել իրավասու դատարան:Վարդապետյանը մանկապարտեզներն Ալավերդի համայնքին վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին` սահմանելով կատարման ժամկետներ:
ալավերդի
2026
Լուրեր
am_HY
Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան
Sputnik Արմենիա
Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան
2026-08-22T13:52+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/16/106008801_148:0:999:638_1920x0_80_0_0_878e473daa05a97c143222c9fde5ab99.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, ալավերդի, մանկապարտեզ, հհ դատախազություն, աննա վարդապետյան, видео
տեսանյութեր, տեսանյութ, ալավերդի, մանկապարտեզ, հհ դատախազություն, աննա վարդապետյան, видео
Գլխավոր դատախազը տվյալ մանկապարտեզները համայնքին վերադարձնելու համար կատարման ժամկետներ է սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզը համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը երկօրյա այցով Լոռու մարզում էր, Ալավերդիում շրջել է 2000-2005 թթ. ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզի տարածքներով։
Խոսքը Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի մասին է:
Նշվում է` մարզի դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ բոլոր գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով հայց է ներկայացվել իրավասու դատարան:
Վարդապետյանը մանկապարտեզներն Ալավերդի համայնքին վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին` սահմանելով կատարման ժամկետներ: