Ալավերդու 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու համար հայցեր կներկայացվեն. դատախազություն

https://arm.sputniknews.ru/20260822/alaverdu-6-mankapartez-hamajnqin-veradardznelu-hamar-hajcer-knerkajacven-datakhazutjun-106008975.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

Sputnik Արմենիա

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

2026-08-22T13:52+0400

true

PT0M45S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/16/106008801_148:0:999:638_1920x0_80_0_0_878e473daa05a97c143222c9fde5ab99.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, ալավերդի, մանկապարտեզ, հհ դատախազություն, աննա վարդապետյան, видео

տեսանյութեր, տեսանյութ, ալավերդի, մանկապարտեզ, հհ դատախազություն, աննա վարդապետյան, видео

Բաժանորդագրվել

Գլխավոր դատախազը տվյալ մանկապարտեզները համայնքին վերադարձնելու համար կատարման ժամկետներ է սահմանել։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզը համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը երկօրյա այցով Լոռու մարզում էր, Ալավերդիում շրջել է 2000-2005 թթ. ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզի տարածքներով։

Խոսքը Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի մասին է:

Նշվում է` մարզի դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ բոլոր գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով հայց է ներկայացվել իրավասու դատարան:

Վարդապետյանը մանկապարտեզներն Ալավերդի համայնքին վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին` սահմանելով կատարման ժամկետներ:

Leave a comment