ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22.08-27.08.2026թ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 22-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32․․․+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։
Օգոստոսի 22-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: