Սա կարևոր հանգրվան էր, և ցույց է տալիս, որ մեր հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել, և հետևողական պայքարը, զուգորդված իրավական և քաղաքական հարթություններում, ի վերջո իր արդյունքը տալիս է: Այս արդյունքում իրենց դերն են ունեցել բազմաթիվ մարդիկ, և ես կուզեի այստեղ իմ երախտիքի խոսքն ուղղել նրանց՝
– ընտանիքիս անդամներին, և մասնավորապես հերոսական կնոջս, ով ստանձնեց իր վրա պայքարի այս փուլում թերևս ամենածանր բեռը,
– ի պաշտպանություն ստեղծված հանձնախմբի բոլոր անդամներին, ովքեր այս ընթացքում հետևողական, մեծածավալ ու արդյունավետ աշխատանք իրականացրեցին հանրային դաշտում,
– փաստաբանական խմբի բոլոր անդամներին, ովքեր միակ կապող օղակն էին արտաքին աշխարհի հետ, և բարձրորակ իրավական պաշտպանություն ապահովեցին այս ողջ ընթացքում,
– «ՀայաՔվե» միավորման մեր բազմաթիվ ընկերներին, որոնք միասնության և կազմակերպված պայքարի բացառիկ օրինակ ցուցաբերեցին,
– հանրային դաշտի մեր բազմաթիվ գործընկերներին՝ քաղաքական և հասարակական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, ովքեր իրենց աջակցության ձայնը բարձրացրեցին այս օրերին,
– ազատազրկման վայրում հանդիպած բազմաթիվ բարի կամքի մարդկանց, որոնք չէին վարանում իրենց սատարումը ցուցաբերել և թեթևացնել ազատազրկման բեռը,
Այս ամենը դեռ առջևում է, իսկ մինչ այդ խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը, ովքեր այսօր էլ այն տանում են կամ մեզ վրա հույսով են նայում երկնքից: Բոլորիդ անչափ շնորհակալ եմ, Աստված մեզ զորավիգ: