Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Պարույր Հովհաննիսյանը և Սեցիլիա Ադենգը համատեղ կոմյունիկե են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Հարավային Սուդանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը Հայաստանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե են ստորագրել»,– ասված է հաղորդագրությունում։

Փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 19-ին։

Leave a comment