Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Կոսովոյում ընթացող պատանիների ու Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը մրցապայքարի մեջ մտան մինչև 15 տարեկան տղաները:
Հայաստանի ընտրանու կազմում Գրիգոր Աղավելյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց 83 կգ ու 85 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Իսկ հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 110 կգ: Այս ձևում Աղավելյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Երկամարտի 198 կգ արդյունքով` Գրիգոր Աղավելյանը 4-րդն է: 

Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Leave a comment