«Ռոման» պատմության մեջ է մտել 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Իտալական «Ռոման» ձեռք է բերել պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Ռոդրիգու Մորային, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Իտալական ակումբում 19-ամյա պորտուգալացին հանդես կգա 86 համարի մարզաշապիկով:

Footy Headlines-ի համաձայն՝ «Ռոման» պատմության մեջ առաջին ակումբն է, որն ունեցել է 1-99 համարներով խաղացող ֆուտբոլիստներ:

Ի տարբերություն այլ առաջատար լիգաների, Իտալիայի առաջնությունում չկա սահմանափակում խաղային համարների վերաբերյալ: Օրինակ՝ Իսպանիայի Լա Լիգայում ֆուտբոլիստները չեն կարող խաղալ 25-ից բարձր խաղային համարի նորքո:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment