Թեկնածությունս հաստատվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում․ Դավոյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի ընկերներ և պատվիրակներ.

Կարծում եմ գիտեք,որ իմ թեկնածությունը հաստատվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։

2019 թվականից մինչ այսօր, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել եմ հնարավորի, երբեմն էլ անհնարի, սահմաններում ամեն ինչ անել Ձեր և մեր քաղաքացիների հույսերն ու սպասումներն արդարացնելու համար։

Փորձել եմ ականջալուր լինել յուրաքանչուր խնդրի և գտնել լուծումներ։

Որպես պատգամավոր աշխատել եմ նաև մեր մարզի խնդիրները բարձրաձայնել և իմ ծննդավայրի համար լինել հասանելի։

Միշտ հավատացել և շարունակում եմ հավատալ այն արժեքներին, որոնց առաջմղման համար, 2015 թվականին դարձել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Հիմա էլ հավատում եմ,որ միասին բերել ենք այն ապագան, որի մասին 2021֊ին էինք ասում, վստահ եմ, որ ամրապնդելու ենք այն խաղաղությունը, որի մասին այսօր ենք ասում։

Սիրելի ընկերներ, հուսով եմ արժանանալ Ձեր քվեին, որպեսզի միասին 2026֊ին էլ հաղթենք և շարունակենք աշխատել ի նպաստ մեր երկրի ներկայի, խաղաղ ու բարեկեցիկ ապագայի։

Ձեր Արփի

Leave a comment