Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը դարձել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Կատվալյանը (65 կգ) դարձել է Սերբիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտվել է անգլիացի Յաշուա Ֆլեմինգին ու բավարարվել բրոնզե մեդալով:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, մենամարտն անցել է կողմնակալ մրցավարության պայմաններում:

«Սուրեն Կատվալյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունն ավարտեց բրոնզե մեդալով` թեպետ արժանի էր առաջ շարժվելուն։ Կիսաեզրափակիչում  անգլիացի բռնցքամարտիկի հետ մենամարտում նա 3։2 հաշվով հաղթեց առաջին և երկրորդ ռաունդներում։ Նույն հաշվով 3-րդ ռաունդում հաղթեց անգլիացի մարզիկը։ Մրցավարական աճպարարության շնորհիվ անգլացին 3։2 հաշվով հաղթեց նաև մենամարտը»,- նշված է ՀԲՖ հաղորդագրության մեջ:

Leave a comment