ԱԺ-ն շարունակում է Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանի թեկնածությանը նվիրված քննարկումը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն առաջարկեց, որ այսօր ոչ թե ինչպես երեկ, ԱԺ նիստերն անցկացվի մեկուկես ժամ ավելի գրաֆիկով, այսինքն՝ մինչև 20։00, այլ ավելի երկար։
ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն այս առիթով ԱԺ կանոնակարգ օրենքից մեջբերում արեց, որում նշված է, որ կարելի է ավելացնել միայն մեկ նիստ։ Այսինքն՝ այսօր ևս ԱԺ-ն նիստեր կանցկացնի մինչև ժամը 20։00։
ԱԺ-ն ընդունեց մեկ լրացուցիչ նիստ անցկացնելու նախագիծը։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: