09:52 21.08.2026 (Թարմացված է: 09:53 21.08.2026)
Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահը Վեհափառին անսպառ եռանդ ու առողջություն է մաղթել:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան առթիվ շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջից:
«Ձեր ողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի օրինակ է: Ձեր անխոնջ հովվական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասված է ուղերձում:
Լուկաշենկոն Վեհափառին մաղթել է քաջ առողջություն, անսպառ եռանդ և հաջողություն:
Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը: