Իրանի հետ բանակցությունները բարդացել են ղեկավարության փոփոխության պատճառով. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20260821/irani-het-banakcutjunnery-bardacel-en-ghekavarutjan-pvopvokhutjan-pattsharvov-tramp-105955380.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515426_145:0:1568:1067_1920x0_80_0_0_6da4724c348cbbec01dee7606b499fa7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն

իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, ամն

Բաժանորդագրվել

Թրամփը պնդումէ, որ իր վարչակազմի անդամները չգիտեն, թե ում հետ բանակցել:

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ըպնդում է, որ Թեհրանի հետ գործարքի կնքումը բարդացել է իրանական ղեկավարության ներկայացուցիչների մահվան պատճառով:

Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Ալի Խամենեիին, որը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարված հասցնելու առաջին իսկ օրը, որը սկսվել էր փետրվարի 28-ին:

«Խնդրի մի մասն այն է, որ շատ առաջնորդներ զոհվել են։ Գործարք կնքելը հեշտ չէ», – ասել Է Թրամփը 77 WABC ռադիոկայանի եթերում Մայքլ Քոենին տված հարցազրույցում։

Նա նշում է, որ իր վարչակազմի անդամները չգիտեն, թե ում հետ բանակցել:

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:

Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Leave a comment