https://arm.sputniknews.ru/20260820/kvomvojum-qaghaqapeti-vraertic-hetvo-hetsanvvordnerin-kargelen-ertevekel-qaghaqi-kentrvonvov-105953171.html
Կոմոյում քաղաքապետի վրաերթից հետո հեծանվորդներին կարգելեն երթևեկել քաղաքի կենտրոնով
Կոմոյում քաղաքապետի վրաերթից հետո հեծանվորդներին կարգելեն երթևեկել քաղաքի կենտրոնով
Sputnik Արմենիա
Քաղաքապետը չի թաքցնում, որ իր հետ տեղի ունեցած միջադեպն է ազդել քաղաքային իշխանությունների որոշման վրա: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T23:59+0400
2026-08-20T23:59+0400
2026-08-20T23:59+0400
հեծանիվ
արգելք
քաղաքապետ
վրաերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/1837/72/18377220_0:160:3072:1888_1920x0_80_0_0_6e7edf836c37e2e87057e6e75cd02328.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իտալական Կոմո քաղաքում սեպտեմբերից հեծանվորդներին կարգելվի հեծանիվ վարել պատմական կենտրոնի մոտ 30 փողոցներով: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքապետ Ալեսանդրո Ռապինեզեին վրաերթի է ենթարկել հեծանվորդը։ Տեղեկությունը հայտնում է «Messaggero» թերթը:Սահմանափակումները կտարածվեն նաև էլեկտրական հեծանիվների վրա։ Փողոցներում, որտեղ կգործի արգելքը, հեծանվորդները ստիպված կլինեն իջնել և շարունակել ճանապարհը ոտքով։Նոր կանոնները դժգոհություն են առաջացրել բնակիչների և հեծանվորդների շրջանում: Ակտիվիստները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով վերացնել սահմանափակումները, իսկ որոշ հեծանվորդներ մտադիր են ցուցադրաբար խախտել արգելքը՝ ի նշան բողոքի։Ինքը՝ Ռապինեզեն, չի թաքցնում, որ իր հետ տեղի ունեցած միջադեպն է ազդել քաղաքային իշխանությունների որոշման վրա։Միջադեպը տեղի է ունեցել հունիսին՝ քաղաքապետարանի շենքի մոտ։ Ռապինեզեն դուրս էր գալիս քաղաքի կենտրոնում երթևեկությունը սահմանափակելու միջոցառումներին նվիրված խորհրդակցությունից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել հեծանվորդը: Թերթի տվյալներով՝ վերջինիս ինքնությունը դեռևս չի պարզվել։Սահմանափակումները կվերաբերեն ոչ միայն սովորական հեծանվորդներին, այլև առաքիչներին ու խանութների տերերին, որոնք ստիպված կլինեն վերանայել ապրանքների առաքման կարգը:Չնայած քննադատությանը՝ Ռապինեզեն մտադիր չէ հրաժարվել որոշումից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1837/72/18377220_171:0:2902:2048_1920x0_80_0_0_f6efa67349d0dcab82037ddf94d62c82.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեծանիվ, արգելք, քաղաքապետ, վրաերթ
հեծանիվ, արգելք, քաղաքապետ, վրաերթ
Բաժանորդագրվել
Քաղաքապետը չի թաքցնում, որ իր հետ տեղի ունեցած միջադեպն է ազդել քաղաքային իշխանությունների որոշման վրա:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իտալական Կոմո քաղաքում սեպտեմբերից հեծանվորդներին կարգելվի հեծանիվ վարել պատմական կենտրոնի մոտ 30 փողոցներով: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքապետ Ալեսանդրո Ռապինեզեին վրաերթի է ենթարկել հեծանվորդը։ Տեղեկությունը հայտնում է «
Messaggero» թերթը:
Սահմանափակումները կտարածվեն նաև էլեկտրական հեծանիվների վրա։ Փողոցներում, որտեղ կգործի արգելքը, հեծանվորդները ստիպված կլինեն իջնել և շարունակել ճանապարհը ոտքով։
Նոր կանոնները դժգոհություն են առաջացրել բնակիչների և հեծանվորդների շրջանում: Ակտիվիստները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով վերացնել սահմանափակումները, իսկ որոշ հեծանվորդներ մտադիր են ցուցադրաբար խախտել արգելքը՝ ի նշան բողոքի։
Ինքը՝ Ռապինեզեն, չի թաքցնում, որ իր հետ տեղի ունեցած միջադեպն է ազդել քաղաքային իշխանությունների որոշման վրա։
«Ինձ մեղադրում էին այս որոշումը կայացնելու մեջ, քանի որ էլեկտրական հեծանիվը հարվածեց ինձ։ Մարդիկ գործում են սեփական փորձից ելնելով, և ես զգացել եմ, թե ինչ է նշանակում վրաերթի ենթարկվել այդ գազանների կողմից», – հայտարարել է քաղաքապետը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսին՝ քաղաքապետարանի շենքի մոտ։ Ռապինեզեն դուրս էր գալիս քաղաքի կենտրոնում երթևեկությունը սահմանափակելու միջոցառումներին նվիրված խորհրդակցությունից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել հեծանվորդը: Թերթի տվյալներով՝ վերջինիս ինքնությունը դեռևս չի պարզվել։
Սահմանափակումները կվերաբերեն ոչ միայն սովորական հեծանվորդներին, այլև առաքիչներին ու խանութների տերերին, որոնք ստիպված կլինեն վերանայել ապրանքների առաքման կարգը:
Չնայած քննադատությանը՝ Ռապինեզեն մտադիր չէ հրաժարվել որոշումից։