«Ալիևն ու իր հայրը պարտվել են Սերժ Սարգսյանին, ուղիղ դրա մասին ասում է»․ Հենրիխ Դանիելյան

«Սա դասական քաղաքական հետապնդում է երրորդ նախագահի և իր թիմակիցների հանդեպ։ Մենք արդեն ութ տարի է՝ տեսնում ենք, թե այս ուզուրպացված դատական համակարգն ինչպես է փորձում մարդկանց անդորրը խանգարել, շինծու քրեական գործերի շրջանակում ստեղծում այնպիսի իրավիճակ, որ մարդկանց լռեցնեն»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող դատական գործընթացներին։

Հենրիխ Դանիելյանը ցավով նշեց, որ կան ընդդիմադիր շերտեր, որոնց խոսույթը չի տարբերվում «նիկոլական թեզերից»։

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող խոսույթին՝ Հենրիխ Դանիելյանն ասաց․ «Նախկինում մենք ունեցել ենք ազատ, անկախ Արցախ։ Իլհամ Ալիևն իրենց համարում է պարտված Սերժ Սարգսյանին։ Այդ մասին ուղիղ խոսում է»։

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment