Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով


Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Կիևի դիրքորոշման պատճառով հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լավատեսության հիմքեր ներկայումս չկան:


Դմիտրի Պեսկովը հավելել է՝ Մոսկվան գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ռուս-ուկրաինական կարգավորմանը:


«Սակայն նրանց թիվն այդքան էլ շատ չէ»,- կարծիք է հայտնել պաշտոնյան:


Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան:

Դիտումների քանակ7

Leave a comment