Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է․
Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։
Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ: